GEFEST ВО 2501 կախովի տիպի բազմաֆունկցիոնալ օդաքաշ պահարանը եզակի սարք է, որը նախագծվել է GEFEST ընկերության տաղանդավոր ինժեներների կողմից հատուկ այն բանի համար, որպեսզի կերակուր պատրաստելու ընթացքում առաջացող ճարպն ու մուրը չնստեն պատերին և կահույքին՝ դրանք դարձնելով դեղին և կպչուն։ Մոդելը միանշանակ հաջողությամբ կներգրավվի Ձեր խոհանոցի ինտերիերում, եթե խոհանոցը կահավորված է բաց գույնի կահույքով։ Դա պայմանավորված է նրանով, որ օդաքաշ պահարանը պատրաստված է սպիտակ գույնով։ Սարքի ներկառուցման լայնությունը կազմում է ընդամենը 50 սմ։ GEFEST ВО 2501-ը նախատեսված է ոչ միայն օդահեռացման, այլև սենյակում օդի արդյունավետ շրջանառության համար։ Քանի որ սարքի ֆիլտրման համակարգը կազմված է երկու ֆիլտրից (ճարպային և ածխային), ապա մոդելը կտեղաշարժի բացառապես նախապես մաքրված օդի հոսքերը։ Նաև սարքի կառուցվածքը նախատեսում է երկու 25 Վտ հզորությամբ շիկացման լամպերի առկայություն, որոնք լրացուցիչ լուսավորություն կստեղծեն եփման մակերեսի վրա։ Օդաքաշ պահարանի շարժիչն ունի աշխատանքի ընդամենը երեք արագություն։