JBL JR310 լարային ականջակալն ունի մանկական դիզայն։ Կապույտ և վարդագույն գույների տպավորիչ համադրության էֆեկտը կարելի է ուժեղացնել հավաքածուի մեջ ներառված անհատականացման օրիգինալ կպչուն պիտակների միջոցով։ Ականջակալը շատ հարմարավետ է էկոկաշվից փափուկ ամբուշյուրների և փափուկ կարգավորվող գլխակալի շնորհիվ։ Հարկ է նշել նաև սարքի չնչին քաշը (ընդամենը 105 գ)։ Նույնիսկ երաժշտության, ռադիոյի կամ աուդիոգրքերի բազմաժամյա ունկնդրումը հոգնեցուցիչ չի լինի երեխայի համար։ Ականջակալները կարող են ծալվել։ Այս առանձնահատկությունը հեշտացնում է ականջակալի պահպանումն ու տեղափոխումը։
JBL JR310 լարային ականջակալը հագեցած է 32 միլիմետրանոց դինամիկ ճառագայթիչներով, որոնք վերարտադրում են ձայնը հաճախականությունների լայն (20 Հց-ից մինչև 20 կՀց) տիրույթում։ Լարի վրա տեղադրված խոսափողն աչքի է ընկնում բարձր (-40 դԲ) զգայունությամբ։ Ականջակալը որակյալ կերպով փոխանցում է նույնիսկ ցածր ձայնը։
Ականջակալի միացման համար օգտագործվում է առավել լայնորեն տարածված աուդիո միակցիչը՝ mini-jack-ը։ Սարքը կարելի է միացնել համակարգիչներին, սմարթֆոններին, աուդիո նվագարկիչներին և այլ տեխնիկային։ 1.2 մ մալուխի երկարությունը լիովին բավարար է հարմարավետ միացման համար։