Մանկական դիզայն ունեցող լարով JBL JR310 ականջակալը շատ տպավորիչ տեսք ունի։ Մոդելը համալրված է անհատականացման համար նախատեսված ինքնատիպ կպչուն պիտակների հավաքածուով։ Սարքի արտաքին տեսքը ձևավորված է կարմիր և կապույտ գույների տպավորիչ համադրությամբ։ Փափուկ ամբուշյուրները և փափուկ կարգավորվող գլխակալն ապահովում են ականջակալի անթերի հարմարավետությունը։ Ականջակալները կարող են ծալվել։ Դա հեշտացնում է ականջակալի պահպանումն ու տեղափոխումը։
JBL JR310 լարով ականջակալը վերարտադրում է ձայնը հաճախականությունների լայն տիրույթում՝ 20-ից մինչև 20000 Հց։ Մոդելն ապահովում է հնչողության բարձր որակ երաժշտություն, ռադիո և աուդիոգրքեր լսելիս։ Լարի վրա տեղակայված խոսափողն ունի բարձր (-40 դԲ) զգայունություն։ Ականջակալն ունակ է որակյալ փոխանցել նույնիսկ ոչ բարձր ձայնը։
Ականջակալը համակարգչին և այլ սարքերին (օրինակ՝ սմարթֆոնին) միացնելու համար օգտագործվում է 120 սանտիմետրանոց մալուխ, որն ունի հարթ ձև։ Օգտագործվող միակցիչը՝ մինի-ջեք։ Ականջակալը թեթև է. դրա զանգվածը կազմում է ընդամենը 105 գ։ Պատանի ունկնդիրներն ըստ արժանվույն կգնահատեն այս առանձնահատկությունը։