HUAWEI MatePad 11.5 PaperMatte Edition 2025 Wi-Fi պլանշետը հագեցած է 11.5 դյույմանոց էկրանով՝ PaperMatte հակափայլային մակերեսով, որն անդրադարձի նվազեցման հաշվին ապահովում է բովանդակության հստակ տեսանելիություն։ Ձեզ հարկ չի լինի լարել աչքերը կարդալիս և տեսանյութ դիտելիս։ Շոշափելի մակերեսի շնորհիվ PaperMatte էկրանը ստիլուս օգտագործելիս ստեղծում է թղթի վրա մատիտով գրելու զգացողություն․ էլեկտրոնային գրչի ծայրով գծեր քաշելիս դուք կկարողանաք լսել բնորոշ խշխշոցը։
HUAWEI MatePad 11.5 PaperMatte Edition 2025 Wi-Fi պլանշետն ամփոփված է ալյումինե համաձուլվածքի մեկ ամբողջական թերթից պատրաստված ձուլածո կորպուսում՝ ընդամենը 499 գ քաշով։ Կոր շրջանակը և թաքնված ալեհավաքը կապահովեն հարմարավետություն սարքն օգտագործելիս։ 8 Մպ լայնանկյուն դիմային տեսախցիկը կապահովի պատկերի հստակություն տեսակապի ժամանակ։ FollowCam ֆունկցիան թույլ կտա ձեզ միշտ լինել կադրի կենտրոնում։ 13 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը թույլ կտա անել դետալիզացված լուսանկարներ և սկանավորել փաստաթղթեր։ Բազմաառաջադրանքության համար սարքը հագեցած է 4 նանոմետրանոց պրոցեսորով։