Ցանկացած օգտատիրոջ արժե իր զինանոցում ունենալ թվային տեղեկատվության պահպանման բազմազան եղանակներ։ CD սկավառակներն արդեն երկար տարիներ շարունակ մնում են առավել հարմար տարբերակներից մեկը, քանի որ օժտված են տեղեկատվության պահպանման և փոխանցման իսկապես լավ հնարավորություններով։ Ձեր առջև է Verbatim CD-R 700 MВ սկավառակների հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրի ծավալը հավասար է 700 ՄԲ-ի։ Հավաքածուում մատակարարվում է միանգամից 50 սկավառակ, ինչը Ձեզ բավարար կլինի երկար ժամանակ նույնիսկ կանոնավոր օգտագործման դեպքում և թույլ կտա մոռանալ լրացուցիչ քանակ գնելու նպատակով մասնագիտացված խանութներ դիմելու անհրաժեշտության մասին։ Verbatim CD-R 700 MВ հավաքածուի սկավառակները պահպանելու համար մատակարարը որոշել է օգտագործել էրգոնոմիկ պլաստիկ փաթեթավորում, որն ի վիճակի է պաշտպանել ներքին պարունակությունը արտաքին ազդեցությունների մեծ մասից։ Հարկ է նաև նշել, որ տվյալ կրիչների վրա տեղեկատվության գրանցման արագությունը հասնում է 52x-ի, ինչը հնարավոր է դարձել ստեղծման ընթացքում բացառապես բարձրորակ բաղադրիչների օգտագործման շնորհիվ։