Ցանկացած օգտատիրոջ արժե իր զինանոցում ունենալ տեղեկատվության պահպանման այլընտրանքային եղանակներ։ Հենց այդպիսի տարբերակներին է պատկանում ներկայացված Verbatim CD-R 700 MВ սկավառակների հավաքածուն։ Տվյալ հավաքածուն բաղկացած է 10 սկավառակից, ինչը Ձեզ թույլ կտա երկար ժամանակով մոռանալ մասնագիտացված խանութների ծառայություններին դիմելու անհրաժեշտության մասին։ Դուք կկարողանաք գրանցում կատարել մինչև 52x արագությամբ՝ օգտագործելով Verbatim CD-R 700 MВ հավաքածուի սկավառակները։ Նման ցուցանիշի հաջողվել է հասնել սկավառակների ստեղծման ժամանակ բացառապես բարձրորակ նյութերի օգտագործման շնորհիվ։ Verbatim CD-R 700 MВ հավաքածուն օժտված է այնպիսի որակներով և բնութագրերով, որոնք մեծ մասամբ բնորոշ են պրեմիում դասի արտադրանքին։ Հարկ է նաև նշել, որ տվյալ սկավառակները մատակարարվում են հատուկ պլաստիկ փաթեթավորմամբ, որը հուսալիորեն պաշտպանում է ներքին պարունակությունը անցանկալի արտաքին ազդեցություններից։