PocketBook 634 Verse Pro էլեկտրոնային գրքի գլխավոր առանձնահատկությունը IPX8 ստանդարտով պաշտպանությունն է, ինչի շնորհիվ սարքն առանց խնդիրների կդիմանա մինչև երկու մետր խորությամբ ջրի մեջ կարճաժամկետ ընկղմմանը։ Դուք կկարողանաք կարդալ լոգարանում, լողավազանի մոտ կամ լողափին՝ չանհանգստանալով խոնավության ազդեցության պատճառով ընթերցիչի շարքից դուրս գալու համար։ Թեքված ստորին անկյուններով հետևի վահանակի վրա առկա են ակոսիկներ, որոնց շնորհիվ ապահովվում է վստահ բռնում՝ առանց պատահական սայթաքման ռիսկի։
PocketBook 634 Verse Pro էլեկտրոնային գրքի առջևի վահանակին առկա է 6 դյույմանոց E-Ink դիսփլեյ՝ 1448x1072 պիքսել կետայնությամբ՝ հստակ տառատեսակ և մանրամասն պատկերներ ցուցադրելու համար։ Սարքում ներդրված է կարգավորվող գունային ջերմաստիճանով լուսավորություն։ Այն չի «հարվածում» ընթերցողի աչքերին, այլ լուսավորում է դիսփլեյը կողքից՝ չգրգռելով տեսողությունը։ Աշխատանքի ընթացքում ընթերցիչը շատ քիչ էլեկտրաէներգիա է սպառում, ինչի շնորհիվ նրա մարտկոցի լիցքը բավականացնում է երկու ամիս՝ օրական երկու-երեք ժամ առանց միացված լուսավորության կարդալու պայմանով։