Schuko/IEC մալուխ, փաստաթղթեր, մալուխ IEC x2, USB մալուխ, սկավառակ ծրագրային ապահովմամբ
Չափսեր և քաշ
Խորություն
364 մմ
Լայնություն
139 մմ
Բարձրություն
195 մմ
Քաշ
10.5 կգ
Նկարագրություն
IPPON Smart Power PRO ll 1600 ԱԱՍ-ն կդառնա անփոխարինելի լրացում աշխատանքային տարածքի կազմակերպման ժամանակ ինչպես տնային, այնպես էլ գրասենյակային միջավայրում։ Մոդելն իրենից ներկայացնում է գծային-ինտերակտիվ սարք, որը պաշտպանում է միացված սարքավորումները լարման տատանումներից, տարբեր խոտանումներից ու գերբեռնվածությունից, ինչպես նաև ապահովում է կարճաժամկետ ինքնավար աշխատելու հնարավորություն։ IPPON Smart Power PRO ll 1600 ԱԱՍ-ում տեղադրված են 12V/9Ah տարողությամբ 2 հանովի մարտկոցներ, ինչն ապահովում է մինչև 960 W (1600 VA) ելքային հզորություն և մինչև 1 րոպե ինքնավար աշխատանք առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում։ Մարտկոցով աշխատանքին անցումը տևում է ոչ ավելի, քան 10 ms։ Հետևի վահանակին տեղադրված են 6 հատ IEC 320 C13 համակարգչային ստանդարտ վարդակներ, ինչը թույլ կտա հարմարավետ կերպով միացնել միանգամից մի քանի համակարգիչ։ Առկա են նաև մարտկոցի և էլեկտրացանցի վիճակի մասին ԱՀ-ի հետ տվյալների փոխանակման համար նախատեսված 2 հատ USB և RJ-45 միացքներ, ինչպես նաև հեռախոսագծի աշխատանքի համար նախատեսված RS-232։ Մոդելի առանձնահատկությունն է դիմային վահանակի վրա էկրանի առկայությունը, որտեղ կարող է արտածվել նաև սարքի աշխատանքի մասին հիմնական տեղեկատվությունը։ Պատահարների մասին ծանուցման համար նախատեսված է ձայնային ազդանշանային համակարգ։ Համալրվածությունը ներկայացված է ԾԱ-ով սկավառակով և միացման համար նախատեսված մալուխների հավաքածուով։