Անխափան սնուցման աղբյուրի համար Delta DTM 1209 12V 9Ah կուտակիչ մարտկոցը կդառնա ձեր անխափան սնուցման աղբյուրի հուսալի հիմքը։ Էներգիայի նման պահուստային աղբյուրը ձեր պաշտպանվածության և վստահության երաշխիքն է, որ ձեր ԱՍԱ-ն միշտ կկարողանա օգնել և ապահովել ձեզ անհրաժեշտ հզորությամբ։ Տվյալ մարտկոցն ունի 9 ամպեր-ժամ տարողություն և ապահովում է 12 Վ լարում համակարգի 18 մՕհմ ներքին դիմադրության դեպքում։
Տվյալ մարտկոցն աչքի է ընկնում պարզությամբ և կարող է պահպանվել ամենատարբեր պայմաններում՝ -20 °C-ից մինչև 60 °C ջերմաստիճանում։ Ընդ որում, այն ունակ է լավ պահպանել լիցքը -10 °C-ից մինչև 60 °C ջերմաստիճանում։ Պարզապես տեղադրեք այս կուտակիչ մարտկոցը ձեր ԱՍԱ-ի մեջ և այլևս մի մտածեք էլեկտրաէներգիայի խափանումների հետ կապված որևէ խնդրի մասին։ Չէ որ այս մարտկոցն ունի 6 տարվա ծառայության ժամկետ։ Իսկ դա նշանակում է, որ էներգիայի հանկարծակի անջատման հետ կապված ցանկացած իրավիճակում դուք կկարողանաք վստահ լինել, որ այդ ողջ ընթացքում ձեր ԱՍԱ-ին երաշխավորված կլինի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան։ Տվյալ մարտկոցի չափսերն են՝ 65x100x151 միլիմետր։ Մարտկոցը կշռում է 2.65 կիլոգրամ։