Վառ և ֆունկցիոնալ Itel A48 սմարթֆոնի շնորհիվ դուք կկարողանաք էլ ավելի մեծ հաճույք ստանալ շփման և հանգստի ընթացքում։ Այս սմարթֆոնը հագեցած է արագագործ 4-միջուկանի Spreadtrum SC9832E պրոցեսորով, որն աշխատում է 1.4 ԳՀց հաճախականությամբ։ Ընդ որում, պրոցեսորի հետ տանդեմում արդյունավետ գործում են 2 ԳԲ օպերատիվ հիշողությունը և Mali-T820 MP1 գրաֆիկական արագացուցիչը։ Դա թույլ կտա արագ բեռնել ծրագրերն ու հավելվածները և այդ ամենը դիտել 6.1 դյույմ անկյունագծով, 1560x720 պիքսել կետայնությամբ և 276 ppi խտությամբ բարձրակարգ IPS էկրանին։ Ընդ որում, դուք կարող եք հանգիստ լինել էկրանի ներկայանալի տեսքի համար՝ տեղադրված Asahi Glass պաշտպանիչ ծածկույթի շնորհիվ։ Իսկ բարձրակարգ լուսանկարներ և տեսանյութեր ստեղծելու համար Itel A48-ը համալրված է ավտոֆոկուսով և լուսադիոդային լուսաբռնկիչով 5 Մպ տեսախցիկով, որն ունակ է կատարել լուսանկարներ 2592x1944 պիքսել կետայնությամբ և ստեղծել բարձրակարգ տեսանյութեր 1920x1080 պիքսել կետայնությամբ՝ մինչև 30 կադր/վ հաճախականությամբ։
Ընդ որում, տեղեկատվության և ձեր անձնական տվյալների պահպանման համար այս սմարթֆոնում արդեն նախատեսված է 32 ԳԲ հիշողություն և 3000 մԱ·ժ տարողությամբ մարտկոց, որպեսզի դուք կարողանաք լիարժեք վայելել այս սմարթֆոնի բոլոր հնարավորությունները։ Սմարթֆոնը պատրաստված է ոճային կանաչ գույնով։