DEXP Spawn սև լարով ականջակալները խաղային մոդել են՝ 7.1 Virtual ձայնային սխեմայով։ Ծրագրային ապահովման օգնությամբ սարքը նմանակում է յոթ աուդիոալիքների և սաբվուֆերի ծավալային ձայնը։ Այսպիսի ականջակալները լավ են փոխանցում խաղերի հարուստ ֆոնային ձևավորումն ու էֆեկտները։ Առկա է հանվող ճկուն խոսափող ցանցով շփվելու համար՝ ակնթարթային միացման/անջատման կոճակով։
Լիաչափ դիզայնով DEXP Spawn-ը լիովին ծածկում է ականջները և թույլ չի տալիս բարձրախոսների ձայնը դուրս գալ։ Բաժակները զարդարված են բազմագույն լուսավորությամբ։ Մոդելը համալրված է փափուկ գլխակալով՝ երկարության հեշտ կարգավորմամբ, շոշափելիս հաճելի կաշվե ամբուշյուրներով և ձայնի ուժգնության կարգավորիչով։ Գործվածքապատ պատյանով USB մալուխը պաշտպանված է մեխանիկական վնասվածքներից։