Դեղին և սև գույների դիզայնով DEXP Spawn լարային ականջակալները կողմնորոշված են խաղերում օգտագործման համար, սակայն հարմար են նաև երաժշտություն լսելու համար։ 7.1 վիրտուալ ծավալային ձայնի աջակցությամբ մոդելը հագեցած է 50 մմ-անոց ճառագայթիչներով՝ 20 մՎտ հզորությամբ։ Վերարտադրումն իրականացվում է լայն հաճախականային տիրույթում՝ 20-ից մինչև 20000 Հց։ Ձայնի որակն արտահայտում է 117 դԲ զգայունությունը։ Ձայնի փոխանցման համար օգտագործվում է շարժական ամրացմամբ, համակողմանի ուղղվածության դիագրամով, քամապաշտպանությամբ և -38 դԲ զգայունությամբ հանվող ճկուն խոսափող։
DEXP Spawn լարային ականջակալների ընդգրկող կառուցվածքն ապահովում է մեկուսացում արտաքին աշխարհի ձայներից։ Էկոկաշվից փափուկ ամբուշյուրների և փափուկ կարգավորվող գլխակալի շնորհիվ մոդելն օգտատիրոջն անհարմարություն չի պատճառում անընդմեջ օգտագործման ցանկացած տևողության դեպքում։
Ականջակալները միանում են A տիպի USB միակցիչով 2 մետրանոց մալուխի օգնությամբ։ Լարը մեխանիկական ազդեցություններից պաշտպանված է կտորե հյուսվածքով։