JBL PARTYBOX 710 տնային աուդիոհամակարգը հզոր բարձրախոս է՝ հագեցած, մաքուր հնչողությամբ։ Ունենալով 800 W հզորություն՝ այն ապահովում է պրոֆեսիոնալ, հավասարակշռված հնչողություն 35-20000 Hz միջակայքում՝ խորը բասերով։ Բարձրախոսը հագեցած է LED լուսավորությամբ, ինչը հնարավորություն է տալիս երաժշտության տակտին համահունչ տպավորիչ լուսային շոու ստեղծել։ «Կարաոկե» ֆունկցիայի շնորհիվ կարելի է բազմազան դարձնել ցանկացած խնջույք։
Միացման համար JBL PARTYBOX 710-ն օգտագործում է USB միակցիչ, ինչպես նաև Bluetooth ինտերֆեյս։ Անլար միացման դեպքում հասանելի է կառավարումը JBL PARTYBOX հավելվածի միջոցով։ Նվագարկումը կառավարելու հնարավորության հետ մեկտեղ դուք կարող եք կարգավորել արձագանքի, խոսափողի ձայնի ուժգնությունը, ցածր և բարձր հաճախականությունների տեմբրը, խոսափողների արձագանքը։ Կորպուսի վրա նույնպես առկա են կառավարման կոճակներ։ 3.5 մմ Jack մալուխի օգնությամբ կարելի է բարձրախոսը միավորել այլ նմանատիպ սարքերի հետ՝ ավելի հզոր ձայն ստանալու համար։ Կիթառի մուտքը աուդիոհամակարգը դարձնում է իդեալական տարբերակ ստեղծագործական երեկոների համար։