Powercom IMP-3000AP ԱՍԱ-ն գծային-ինտերակտիվ է, այսինքն՝ կարող է ապահովել բնականոն ելքային լարում ցանցում այդ պարամետրի տատանումների դեպքում՝ առանց ներկառուցված մարտկոցի սնուցմանն անցնելու։ Արդյունքում զգալիորեն երկարաձգվում է դրա ծառայության ժամկետը։
Powercom IMP-3000AP-ը հարմար է համակարգչային տեխնիկայի և աշխատանքային կայանների պահուստային սնուցման համար։ Այն հագեցած է 6 վարդակով և ապահովում է մինչև 1800 Վտ կամ 3000 ՎԱ ելքային հզորություն։ Սարքը ֆիլտրում է խոտանումները, ապահովում է իրեն միացված տեխնիկայի պաշտպանությունը բարձրավոլտ իմպուլսներից, կարճ միացումից և գերբեռնվածությունից։ Ցանցում հոսանքազրկման դեպքում այն 4 մվ-ում անցնում է մարտկոցից սնուցման, ինչի արդյունքում օգտատերը ոչ միայն չի կորցնում չպահպանված տվյալները, այլև հնարավորություն է ունենում շարունակել աշխատանքը դեռևս մինչև 6 ժամ։ Սովորաբար այդ ժամանակահատվածում վերացվում են գծի ցանկացած վթարներ և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է։