A4Tech Bloody B-081S գորգիկն ունի համեմատաբար ոչ մեծ չափսեր. աքսեսուարի երկարությունը և լայնությունը համապատասխանաբար հավասար են 350 և 280 մմ-ի։ Դուք կկարողանաք հարմարավետ խաղալ մկնիկի տեղաշարժման ցանկացած ինտենսիվություն պահանջող խաղեր։ Խաղային աքսեսուարի օգտագործման հարմարավետությանը նպաստում է նաև բարձրտեխնոլոգիական գործվածքային ծածկույթը, որի հատկությունների հաշվին ձեռք է բերվում խաղային մանիպուլյատորի լավագույն սահքը։ Իսկ գորգիկի հիմքը, որի հաստությունն աննշան է (այն հավասար է 2 մմ-ի), պատրաստված է ռետինի կիրառմամբ։ Այս նյութն ապահովում է սահելու ունակության բացակայություն։
A4Tech Bloody B-081S գորգիկը շատ երկարակյաց է։ Բնական մաշվածության նկատմամբ բարձր դիմացկունությունն ապահովվում է օվերլոկային կարի շնորհիվ, որով մշակված են գորգիկի եզրերը։ Առանձին ուշադրության է արժանի մոդելի դիզայնը. ոճային պատկերը և կարմիր ու սև գույների համադրությունը շատ տպավորիչ տեսք ունեն։ Տեսանելի տեղում՝ ստորին ձախ անկյունում, տեղադրված է լոգոտիպը։ Գորգիկը հարմար է պահել և տեղափոխել. այն կարելի է հեշտությամբ փաթաթել խողովակի ձևով։ Աքսեսուարի փաթեթավորումն ունի ինքնատիպ ձև։