A4Tech Bloody B-080S գորգիկը խաղային աքսեսուար է, որի արտաքին տեսքն ինքնին խոսուն է։ «Արյունոտ» նախշը, որը կատարված է սև և կարմիր գույների համադրությամբ, շատ ոճային տեսք ունի։ Գորգիկը, որի երկարությունն ու լայնությունը համապատասխանաբար 430 և 350 մմ են, շատ հարմար է ցանկացած խաղային մարտերում։ Դուք նաև ըստ արժանվույն կգնահատեք խաղային աքսեսուարի աննշան հաստությունը. այն հավասար է 2 մմ-ի։ Գորգիկը կարելի է արագ փաթաթել խողովակի պես և վերցնել ձեզ հետ։ Դա հատկապես հարմար է, եթե մասնակցում եք խաղային մրցաշարերի։
A4Tech Bloody B-080S գորգիկի աշխատանքային մակերեսը պատրաստված է մաշվածակայուն գործվածքից, որը ոչ միայն երկարակյաց է, այլև ապահովում է մկնիկի արագ և հարմարավետ սահքը։ Գորգիկի երկարակեցությանը նպաստում է նաև օվերլոկային կարը, որով մշակված են եզրերը։ Աքսեսուարի հիմքը պատրաստված է ռետինից և աչքի է ընկնում սահքի նկատմամբ բարձր կայունությամբ։ Գորգիկն ունի ոճային փաթեթավորում, որը նման է տուբուսի։ Հնարավոր է փաթեթավորումը տեղադրել պատին՝ օգտագործելով կախելու համար նախատեսված հատուկ անցքը։