Մինչև 6.5 կգ առավելագույն բեռնմամբ Beko WSPE6H616S լվացքի մեքենան կդառնա ձեր հուսալի տնային օգնականը իրերի խնամքի հարցում։ Տվյալ մոդելն ապահովում է մինչև 15 տարբեր աշխատանքային ռեժիմներ, որոնց թվում կան ինչպես ստանդարտ ծրագրեր սինթետիկ, բրդյա կամ բամբակյա իրերի համար, այնպես էլ հատուկ սցենարներ, օրինակ՝ արագ լվացք 14 րոպեում կամ աղվափետուրե իրերի մաքրում։ Բացի այդ, լվացքի մեքենան ունի գործառույթների ստանդարտ հավաքածու՝ թրջում, ողողում և քամում մինչև 1200 պտ/րոպ արագությամբ։ SteamCure տեխնոլոգիայի հետ համատեղ, որը մշակում է իրերը գոլորշիով մինչև լվացքի ցիկլը՝ բծերն ավելի լավ հեռացնելու համար, և քամելուց հետո՝ գործվածքները հարթեցնելու համար, սա իրերի խնամքի գործընթացը կդարձնի ոչ միայն որակյալ, այլև պարզ։
Beko WSPE6H616S լվացքի մեքենան հագեցած է ProSmart հզոր ինվերտորային շարժիչով և նստվածքաշերտից պաշտպանությամբ Hi-Tech տաքացուցիչով։ Դրա, ինչպես նաև դիսբալանսի էլեկտրոնային վերահսկողության շնորհիվ ապահովվում է աշխատանքի բարձր հուսալիություն և կայունություն։ Լվացքի մեքենան աչքի է ընկնում էլեգանտ դիզայնով։ Արծաթագույն կորպուսի խիստ ձևերը կընդգծեն ձեր ճաշակը և կզարդարեն ինտերիերը, իսկ մգեցված ապակիով լյուկը լվացքի գործընթացը կդարձնի աչքի համար աննկատ։ Տվյալ մոդելի կառավարումն աչքի է ընկնում պարզությամբ և կարող է իրականացվել սենսորային վահանակի ու մեխանիկական պտտվող կարգավորիչի օգնությամբ, ինչպես նաև iOS և Android հիմքով սմարթֆոնների ու պլանշետների համար նախատեսված HomeWhiz բջջային հավելվածի միջոցով։