Beko WSPE6H616A լվացքի մեքենան ոճային և ֆունկցիոնալ լուծում է ձեր տան համար։ Մոդելն ունի էլեգանտ դիզայն, որի բնորոշ գծերն են անտրացիտ գույնը, ինչպես նաև մգեցված ապակուց լյուկի դռնակը, ինչը հիանալի կընդգծի ձեր ճաշակը և լվացքի գործընթացը կդարձնի աննկատ։ Կորպուսի կոմպակտ չափսերը կապահովեն պարզ և հարմարավետ տեղադրում ցանկացած վայրում, իսկ մինչև 6.5 կգ բեռնման հնարավորությունը թույլ կտա արագ գլուխ հանել իրերի ցանկացած ծավալից։ Beko WSPE6H616A լվացքի մեքենան հագեցած է հզոր ProSmart ինվերտորային շարժիչով և նիկելապատ ծածկույթով Hi-Tech տաքացուցիչով, որը հուսալիորեն պաշտպանում է բաղադրիչները նստվածքաշերտից։ Դրա, ինչպես նաև դիսբալանսի էլեկտրոնային վերահսկողության շնորհիվ ապահովվում է կայուն և անխափան աշխատանք։ Մոդելի մյուս առանձնահատկությունը աղմուկի ցածր մակարդակն է, ինչը օգտագործումը դարձնում է հարմարավետ նույնիսկ գիշերային ժամերին։ Beko WSPE6H616A լվացքի մեքենան ապահովում է 15 տարբեր ռեժիմներ, որոնց թվում կան ինչպես ստանդարտ սցենարներ բամբակյա, բրդյա կամ սինթետիկ իրերի համար, այնպես էլ հատուկ ծրագրեր՝ 14 րոպեանոց էքսպրես լվացք կամ աղվափետուրե իրերի մաքրում։ Մոդելի առանձնահատկությունն է նաև SteamCure տեխնոլոգիան, որը մշակում է իրերը գոլորշիով մինչև լվացքի ցիկլը՝ բծերն ավելի լավ հեռացնելու համար, և քամելուց հետո՝ գործվածքները հարթեցնելու համար։ Լվացքի մեքենայի կառավարումը կարող է իրականացվել սենսորային վահանակի և մեխանիկական պտտվող կարգավորիչի օգնությամբ, ինչպես նաև iOS և Android հիմքով սմարթֆոնների ու պլանշետների համար նախատեսված բջջային հավելվածի միջոցով։