Innostyle S114BLK-14 V2 սև գույնի պայուսակը 1.5 լ տարողությամբ նախատեսված է 14” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Իրը պատրաստված է պոլիէսթերի և պոլիուրեթանի համադրությունից, նյութը դիմացկուն է, խիտ, չի անցկացնում ջրի կաթիլները, կայուն է կեղտոտման նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից՝ ընկնելու, հարվածի դեպքում։
Innostyle S114BLK-14 V2 պայուսակը ներսից ունի փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի կորպուսի վրա քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք համակարգչի համար, ինչպես նաև կա արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել լիցքավորման սարքը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են շղթայով։ Տեղափոխման հարմարավետության համար նախատեսված է ուսագոտի և բռնակ։