1.9 լ տարողությամբ Innostyle S114BLK-16 V2 սև պայուսակը նախատեսված է 16” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Արտադրանքը պատրաստված է պոլիեսթերի և պոլիուրեթանի համադրությունից, նյութն ամուր է, խիտ, ջրի կաթիլներ չի անցկացնում, կայուն է աղտոտման նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից ընկնելու, հարվածի դեպքում։
Innostyle S114BLK-16 V2 պայուսակը ներսից ունի փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի կորպուսի քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք համակարգչի համար, ինչպես նաև առկա է արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել լիցքավորման սարքը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են շղթայով։