75" (190 սմ) Xiaomi TV A Pro 75 2025 հեռուստացույցը մոդել է սև իրանով։ 4K UltraHD թույլատրությամբ և QLED հետին լուսավորությամբ էկրանն ապահովում է իրատեսական գունահաղորդում, հագեցվածություն, կոնտրաստայնություն և պատկերի մանրամասնություն։ 178° լայն դիտանկյունը կողքից դիտելիս չի աղավաղում էկրանի պատկերն ու գույները։ Dynamic Backlight տեխնոլոգիան իրական ժամանակում կարգավորում է պատկերի պայծառությունն ու կոնտրաստայնությունը՝ երանգների հագեցվածությունը բարձրացնելու համար։ DTS-HD և Dolby Audio տեխնոլոգիաների շնորհիվ ձայնային էֆեկտները, երկխոսությունները և երաժշտությունը ստանում են ծավալային ու մանրամասն հնչողություն, ինչպես կինոթատրոնում։
Android 11 ՕՀ-ի հիման վրա Smart TV-ի առկայությունը թույլ է տալիս դիտել կոնտենտ առցանց հարթակներում, մուտք գործել ինտերնետ, ներբեռնել հավելվածներ։ 75" (190 սմ) Xiaomi TV A Pro 75 2025 հեռուստացույցն ապահովում է Miracast և Chromecast տեխնոլոգիաները, ինչը հնարավորություն է տալիս անլար կապի միջոցով սմարթֆոնից և պլանշետից հեռարձակումը ցուցադրել էկրանին։ Գործառույթները կառավարելու համար կարելի է օգտագործել հեռակառավարման վահանակը, ձայնային օգնականը և հեռախոսի հավելվածը։