Xiaomi TV A Pro 65 2025 LED հեռուստացույցը QLED քվանտային կետերի տեխնոլոգիայի շնորհիվ վերարտադրում է պատկերը մանրամասների ճշգրիտ փոխանցմամբ և խորը երանգներով։ Դրանում տեղադրված է 65-դյույմանոց էկրան՝ 4K UltraHD թույլատրությամբ։ Ընդլայնված DCI-P3 գունային տարածությունը, HDR10 տեխնոլոգիան և տրամաչափման համակարգը երաշխավորում են բնական երանգներ մուգ և բաց հատվածներում։ MEMC տեխնոլոգիան վերացնում է հապաղումները դինամիկ կոնտենտ դիտելիս։ 10-ական Վտ հզորությամբ երկու բարձրախոսները DTS HD և Dolby Audio տեխնոլոգիաների հետ համատեղ ստեղծում են տարածական մաքուր ձայն։
Xiaomi TV A Pro 65 2025 մոդելի առանձնահատկություններից մեկը Android ՕՀ-ով աշխատող Smart TV հարթակն է։ Դա հասանելիություն է բացում Okko, Rutube, Kinopoisk, Ivi հոսքային ծառայությունների սերիալներին, ֆիլմերին և այլ կոնտենտին։ Ինտերնետին անլար միացման համար ինտեգրված է Wi-Fi մոդուլ։ Chromecast և Miracast տեխնոլոգիաները նախատեսում են բջջային սարքերից կոնտենտի վերարտադրում հեռուստացույցով։