34” լայնաֆորմատ կոր էկրանով MSI Optix MAG342CQ խաղային մոնիտորը ստեղծում է լիարժեք ընկղմման էֆեկտ։ Դուք կարող եք բաժանել էկրանը մի քանի վիրտուալ աշխատասեղանների և միավորել սարքերը 1 համայնապատկերային էկրանի մեջ։ Մատային ծածկույթը և տեսողության պաշտպանության գործառույթը վերացնում են շողերը, թարթումը և կապույտ լույսը՝ թույլ չտալով աչքերին արագ հոգնել։
Adaptive-Sync տեխնոլոգիայով MSI Optix MAG342CQ-ն ուրախացնում է պիքսելի 1 մվ արձագանքով և մինչև 140 Հց հաճախականության արագացմամբ։ Սա բացառում է շարժվող օբյեկտների լղոզումը և դինամիկ տեսարանների դանդաղումը։ 3440x1440 dpi թույլատրությունը՝ ավելի քան 1 մլրդ գույների աջակցությամբ և 4000:1 կոնտրաստով, պատկերը դարձնում է գունեղ և իրատեսական։ Ներկառուցված Night Vision ռեժիմը բարելավում է մութ խաղային տեսարանների տեսանելիությունը՝ ճշգրիտ կառավարման և բարդ մակարդակների հեշտ անցման համար։