Վարդագույն Smeg TSF01PKEU տոստերն անպայման կդառնա «ռետրո» ոճի խոհանոցի էֆեկտիվ լրացումը։ Դրա օգնությամբ կարելի է արագ բովել հացի կտորները համեղ բուտերբրոդների համար։ Ընդ որում, բովման աստիճանը (6 մակարդակ) հեշտությամբ կարգավորվում է ըստ ձեր նախասիրությունների՝ պտտվող փոխանջատիչի միջոցով։ Միաժամանակ տոստերի մեջ տեղադրվում է հացի 2 կտոր։ Հզոր (950 W) տաքացուցիչ տարրերն ապահովում են դրանց արագ բովումը։ Իսկ ավտոմատ կենտրոնացումը նախատեսում է հացի կտորների հավասարաչափ բովում։
Smeg TSF01PKEU տոստերում առկա է տաքացման ռեժիմ, որի շնորհիվ կարելի է տաքացնել ոչ միայն հացի կտորները բուտերբրոդների համար, այլև որոշ այլ մթերքներ (նրբերշիկներ, կաթնաշոռաբլիթներ, բուլկիներ)։ Դրանց տեղադրման համար նախատեսված է հատուկ ցանց։ Տոստերի անջատումը և պատրաստի հացի կտորների բարձրացումը տեղի է ունենում ավտոմատ կերպով։ Որպեսզի տոստերը կայուն կանգնի խոհանոցի սեղանածածկին, դրա կառուցվածքում կան ռետինապատ ոտքեր։ Տոստերի լարը կարելի է տեղավորել հատուկ բաժանմունքում, որը գտնվում է սարքի հատակում։ Դրա շնորհիվ տոստերը խոհանոցում կոկիկ տեսք կունենա։