Սև գույնի Smeg TSF01BLEU տոստերը պատրաստված է «ռետրո» ոճով, ինչը թույլ կտա նրան էֆեկտիվորեն լրացնել խոհանոցի համապատասխան ինտերիերը։ Ընդ որում, տոստերն ունի բարձր ֆունկցիոնալություն և հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Տոստերի մետաղական իրանն ունի ջերմամեկուսացում, ինչը բացառում է այրվածք ստանալու հնարավորությունը դրա օգտագործման ընթացքում։ Երկու բաժանմունքները նախատեսում են երկու հացի կտորի միաժամանակյա բովում, ինչը կարագացնի բուտերբրոդների պատրաստման գործընթացը։ Ավտոմատ կենտրոնացման գործառույթն ապահովում է հացի կտորների հավասարաչափ բովում։
Smeg TSF01BLEU տոստերը հագեցած է բովման աստիճանների պտտվող փոխանջատիչով (ընդամենը 6 աստիճան)։ Բացի այդ, առկա են տաքացման և հալեցման ռեժիմներ։ Տոստերում հարմար է նաև տաքացնել փոքր բուլկիներ, ինչի համար նախատեսված է հատուկ ցանց։ Հացի պատրաստումից հետո կտորներն ավտոմատ կերպով դուրս են մղվում տոստերի իրանից, և այն անջատվում է։ Մեկ մետրանոց լարը, որի օգնությամբ տոստերը միացվում է էլեկտրացանցին, կարելի է տեղավորել սարքի հատակի հատուկ բաժանմունքում։ Խոհանոցի սեղանածածկին լավ կայունության համար տոստերն ունի ռետինապատ ոտքեր։