MSI Modern AM242P 12M-1878XRU մոնոբլոկն ունի 10-միջուկանի Intel Core i5-1235U պրոցեսոր, ինտեգրված Intel Iris Xe Graphics տեսաքարտ և 16 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Այս կոնֆիգուրացիան բավարար է գրասենյակային աշխատանքի, ինտերնետում որոնման, տեսանյութերի դիտման համար։ ՕՀ-ի ընդլայնումը մինչև 64 ԳԲ թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծանր ծրագրերով, մոնտաժել 4K տեսանյութեր, զբաղվել 3D մոդելավորմամբ։ 23.8” անկյունագծով և 1920×1080 կետայնությամբ էկրանն ունի փայլատ ծածկույթ։ Այն ցրում է լույսը և հարթեցնում լամպերի շողքերն ու առարկաների արտացոլանքները։ Ներքին SATA սկավառակը տեղավորում է 500 ԳԲ։ Հիշողության ծավալը կարելի է մեծացնել մինչև 1-4 ՏԲ՝ 2.5" SATA արտաքին կրիչի հաշվին։ MSI Modern AM242P 12M-1878XRU մոնոբլոկը համալրված է 2 ՄՊ վեբ-տեսախցիկով։ Այն փոխանցում է հստակ պատկեր՝ առանց խիստ արտահայտված պիքսելների, հարմար է աշխատանքային զանգերի, չաթերում շփման համար։ Օբյեկտիվը փակվում է վարագույրով՝ համակարգի կոտրման դեպքում գաղտնի դիտարկումից պաշտպանվելու համար։ Մոնոբլոկն աջակցում է ինտերնետին միանալու երկու եղանակ՝ լարային LAN կապուղով և անլար Wi-Fi-ով։