Մոխրագույն ASUS ROG Strix G815JPR-S9037 նոութբուքը ստացել է 24-միջուկանի Intel Core i9-14900HX պրոցեսոր, դիսկրետ GeForce RTX 5070 տեսաքարտ և 32 ԳԲ DDR5 օպերատիվ հիշողության մոդուլ՝ մինչև 64 ԳԲ ընդլայնելու հնարավորությամբ։ Այս կոնֆիգուրացիան հարմար կլինի AAA և կիբերսպորտային խաղերի գործարկման համար բարձր և ուլտրա բարձր կարգավորումներով։ Մոդելը կարելի է օգտագործել նաև գրաֆիկայի հետ աշխատանքի, 4K/8K վիդեոմշակման համար։ 2560×1600 կետայնությամբ 18” դյույմանոց էկրանն ունի փայլուն ծածկույթ, որն ապահովում է պատկերի բարձր հակադրություն և մանրամասնություն։ Կադրերի մեծացված 240 Հց հաճախականության և NVIDIA G-SYNC տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ խաղերում կտրուկ շարժվող օբյեկտներով տեսարանները կլինեն սահուն, առանց ցնցումների և տեսողական թերությունների։ ASUS ROG Strix G815JPR-S9037 նոութբուքը ստացել է 1 ՏԲ SSD կրիչ։ Կարելի է նաև տեղադրել ևս մեկ SSD M.2 PCIe բնիկում և ավելացնել հիշողությունը 1-4 ՏԲ-ով։ Ստեղնաշարի ARGB լուսավորությամբ դուք կկարողանաք ստեղծել լուսավորության դինամիկ սցենարներ, համաժամեցնել գույներն ու էֆեկտները խաղերի, տեսանյութերի հետ։ Դրա օգնությամբ կարելի է նաև գույնով առանձնացնել ստեղների տարբեր գոտիները՝ խաղի կառավարման ժամանակ նավիգացիայի հարմարավետության համար։ Համացանց դուրս գալու համար կարելի է օգտագործել 2.5 Գբիթ/վ LAN լարային ալիքը կամ Wi-Fi 7 ցանցը։