Երկու դինամիկով և սաբվուֆերով մանուշակագույն դյուրակիր JBL Charge 6 բարձրախոսն ապահովում է ծավալային ստերեոձայն՝ խորը բասերով։ AI Sound Boost տեխնոլոգիան վերլուծում է հեռարձակվող երաժշտությունը՝ այն առանց աղավաղումների վերարտադրելու համար։ Կայուն Bluetooth կապը թույլ է տալիս միանալ ազդանշանի տարբեր աղբյուրներին՝ սմարթֆոն, պլանշետ, նոութբուք։ Ձայնի ուժգնությունը մեծացնելու համար դուք կարող եք TWS-ի միջոցով միավորել մի քանի բարձրախոս մեկ ստերեոզույգի մեջ։
JBL Charge 6-ը՝ հարվածակայուն և ուժեղացված խոնավապաշտպանությամբ իրանով, կարելի է վերցնել դուրս։ Դաստակի ժապավենը թույլ չի տալիս պատահաբար վայր գցել բարձրախոսը զբոսանքի, հեծանիվով կամ ինքնագլորով երթևեկելու ժամանակ։ Տարողունակ մարտկոցը՝ արագացված լիցքավորման աջակցությամբ, ապահովում է մինչև 28 ժամ ինքնավար աշխատանք։ Ընդ որում, տարողությունը վերականգնելու համար բավական է երեք ժամը։ JBL PORTABLE բջջային հավելվածի միջոցով կարող եք հետևել լիցքի ընթացիկ մակարդակին և կարգավորել հնչողության պարամետրերը։