Մոխրագույն MSI Creator A16 AI A3XVGG-095RU նոութբուքն ամփոփված է AZ91D ավիացիոն-արդյունաբերական համաձուլվածքից կորպուսում, ինչի շնորհիվ համակարգիչը թեթև է ու ամուր, իսկ դրա մակերեսին չեն մնում մատնահետքեր և հետքեր։ Մոդելը ստացել է ARGB դինամիկ գունավոր լուսավորությամբ ստեղնաշար, որի լուսարձակման ինտենսիվությունը կարելի է կարգավորել կոնկրետ ֆիլմի, երգի համար, ինչպես նաև այստեղ կա լուսային էֆեկտներ, թարթումներ, պուլսացիա, ծիածան ստեղծելու հնարավորություն։ Համակարգիչը հագեցած է 3840x2400 կետայնությամբ և VESA DisplayHDR 1000 սերտիֆիկատով 16” անկյունագծով էկրանով, որը փոխանցում է հստակ, մանրամասն պատկեր և տեսանյութ, այդ թվում՝ մութ սենյակում։
ԱԻ գործառույթներով MSI Creator A16 AI A3XVGG-095RU նոութբուքը կարող է մշակել արհեստական բանականության հիման վրա ռեսուրսատար հավելվածներ, համակարգիչը հարմար է վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների հետ աշխատելու համար։ 8 ԳԲ սեփական օպերատիվ հիշողությամբ և ԱԻ ալգորիթմներով GeForce RTX 4070 տեսաքարտը հաղթահարում է 3840x2400 կետայնությամբ գրաֆիկայով խաղերի մշակումը։ Մոդելում տեղադրված է դեմքի ճանաչման գործառույթով 2 ՄՊ վեբ-տեսախցիկ, այն թույլ է տալիս ճշգրիտ ճանաչել օբյեկտները և առանձնացնել դրանք ֆոնից։