Ծաղիկների պատկերով վարդագույն Varmilo Sakura գորգիկն ունի մեծ՝ 500/400/4.5 մմ չափս և նախատեսված է համակարգչային մկնիկով աշխատելու համար, այն վերացնում է կուրսորի դողալու, խցանվելու և ցնցումների խնդիրները։ Պարագան պաշտպանում է մկնիկի ստորին հատվածը կեղտոտումներից, որոնք կարող են առաջացնել հրամանների կատարման սխալներ, ինչպես նաև կանխում է սեղանի մակերեսի վնասումը։
Varmilo Sakura խաղային գորգիկը պատրաստված է ռետինից. նյութն ամուր է, մաշվածակայուն և գործնական, ռետինե հիմքը ձեռքի կտրուկ շարժումների ժամանակ տեղից չի շարժվի։ Ապակե ծածկույթը մեղմացնում է հարվածներն ու թրթռումները, ստեղծում է հարմարավետ պայմաններ խաղերի, աշխատանքի և առօրյա օգտագործման համար։ Գորգիկի եզրերը կարված են բոլոր կողմերից, ինչը պաշտպանում է այն դեֆորմացիայից և քայքայումից։