Varmilo Ariel բազմագույն գորգիկը՝ երկնագույն ֆոնի վրա ֆենտեզի ոճի նկարով, ունի 500/400/4.5 մմ մեծ չափս և նախատեսված է համակարգչային մկնիկի հետ աշխատելու համար․ այն վերացնում է կուրսորի դողալու, խցանվելու և ցնցումների խնդիրները։ Աքսեսուարը պաշտպանում է մկնիկի ստորին մասը կեղտից, որը կարող է հրամանների կատարման սխալներ առաջացնել, ինչպես նաև կանխում է սեղանի մակերեսի վնասումը։
Varmilo Ariel խաղային գորգիկը պատրաստված է ռետինից, նյութն ամուր է, մաշակայուն և գործնական, ռետինե հիմքը տեղից չի շարժվի ձեռքի կտրուկ շարժումների դեպքում։ Ապակե պատվածքը մեղմացնում է հարվածներն ու տատանումները, ստեղծում է հարմարավետ պայմաններ խաղերի, աշխատանքի և ամենօրյա օգտագործման համար։ Գորգիկի եզրերը կարված են բոլոր կողմերից, դա պաշտպանում է այն դեֆորմացիայից և քայքայումից։