24″ (60 սմ) Asano 24LH1020T LED հեռուստացույցն ունի կայուն տակդիր՝ այն տումբայի վրա տեղադրելու համար, ինչպես նաև կարող է ամրացվել պատին։ Փոքր չափերի շնորհիվ հեռուստացույցը հիանալի կտեղավորվի փոքր տարածքի մեջ (խոհանոց, ննջասենյակ)։ Միևնույն ժամանակ էկրանի պատկերն առանձնանում է բարձր դետալիզացիայով և հագեցած գույնով։ Դրան նպաստում է Direct LED հետին լուսավորման տեխնոլոգիան։ Բացի այդ, կարելի է հեռուստացույց դիտել ցանկացած անկյունից՝ առանց պատկերի հստակության կորստի։ Լավ ձայնն ապահովում են ծավալային հնչողությամբ բարձրախոսները։
24″ (60 սմ) Asano 24LH1020T LED հեռուստացույցն ունակ է ընդունել մալուխային ալիքներ և վերարտադրել տելետեքստի գործառույթը՝ ներկառուցված թվային թյուներների առկայության շնորհիվ։ Արտաքին կրիչներից (USB պորտի միջոցով) վիդեո բովանդակություն նվագարկելիս ապահովվում են ֆայլերի գրեթե բոլոր ձևաչափերը։ Անհրաժեշտության դեպքում հեռուստացույցին հեշտ է միացնել տնային կինոթատրոնի համակարգ։ Սիրված հաղորդումը կամ ֆիլմը դիտելու ընթացքում դրանք կարելի է դնել դադարի վրա (TimeShift գործառույթ), ինչպես նաև գրանցել տեսանյութը սահմանված ժամին։