PocketBook 618 Basic Lux 4 էլեկտրոնային գիրքը ներկայացված է բռնելու համար հարմար սև իրանով և 6 դյույմանոց էկրանով։ 212 ppi պիքսելային խտությամբ Carta էկրանն ունի դիտման լայն անկյուն, տառերի հստակ և աչքերի համար հարմարավետ արտացոլում։ Սենսորը հեշտացնում է նավիգացիան ցանկում, իսկ ներկառուցված լուսավորությունը թույլ է տալիս գրքեր կարդալ ցանկացած լուսավորության պայմաններում։
PocketBook 618 Basic Lux 4-ի օգնությամբ դուք կարող եք բացել գրքեր 17 տեքստային ձևաչափով, դիտել լուսանկարներ և պատկերներ, ինչպես նաև CBR կամ CBZ ֆայլերում պահպանված կոմիքսներ։ Մոդելը հագեցած է մինչև 32 ԳԲ ծավալով microSD քարտերի բնիկով, microUSB միակցիչով՝ լիցքավորման կամ համակարգչից տվյալների փոխանցման համար։ Տարողունակ մարտկոցը դիմանում է 400 ժ. այս ժամանակը բավարար է մոտ 8000 էջ կարդալու համար։