Մոխրագույն ալյումինե իրանով Tecno Megabook T15RA նոութբուքն ունի 15.6 դյույմանոց էկրան՝ փայլատ ծածկույթով, որը բեկում է արևի ճառագայթները՝ հստակ պատկեր ցուցադրելու համար։ IPS մատրիցան ապահովում է գույների բարձր հագեցվածություն և ընդլայնում է դիտման անկյունները։ Պատկերի կետայնությունը կազմում է 1920x1080 պիքսել։ Նեյրոնային պրոցեսորը երկարացնում է մոդելի ինքնավար աշխատանքի ժամանակը, լղոզում է հետին պլանը տեսազանգերի ընթացքում, թարգմանում է տեքստն իրական ժամանակում։
Tecno Megabook T15RA-ն համալրված է 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ՝ ռեսուրսատար ծրագրերն առանց հապաղումների օգտագործելու համար։ 2 Մպ մատրիցայի կետայնությամբ վեբ-տեսախցիկը համալրված է փակաղակով՝ օգտատիրոջ գաղտնիության համար։ Մաքուր ձայնի վերարտադրման համար նախատեսված է 2 բարձրախոս՝ 4 Վտ ընդհանուր հզորությամբ։ Դյուրակիր բարձրախոսի, սմարթֆոնի, ականջակալների հետ սինխրոնացումն իրականացվում է Bluetooth 5.0 ինտերֆեյսի միջոցով։ Մոնիտորի միացումը կատարվում է HDMI միակցիչի օգնությամբ։