Սև գույնի, ականջը լրիվ ընդգրկող ARDOR GAMING Cape լարային ականջակալները ստացել են 50 մմ տրամագծով բարձրախոսներ։ 7.1 Virtual ձայնային ձևաչափը ստեղծում է ծավալային հնչողության էֆեկտ։ Այս տեխնոլոգիան նմանակում է ունկնդրի շուրջ մի քանի բարձրախոսների դասավորությունը։ 7.1 Virtual-ը ստեղծում է ռեալիստական հնչողություն և թույլ է տալիս ճշգրիտ որոշել ձայնի ուղղությունը։ Վերջին ֆունկցիան կարևոր է խաղերում հակառակորդի գտնվելու վայրը որոշելու և խաղային իրավիճակը ճիշտ հասկանալու համար։ Ականջակալների բարձիկները պատրաստված են գործվածքային էկոկաշվից։ Նյութը ծակոտկեն է, օդաթափանց, կանխում է գերտաքացումը և քրտնարտադրությունը հպման վայրում։
ARDOR GAMING Cape լարային ականջակալները հագեցած են համաուղղորդված խոսափողով։ Այն որսում է ձայները միանգամից բոլոր կողմերից։ Դա թույլ է տալիս Ձեր զրուցակցին լսել բոլոր բառերը՝ առանց տեղեկատվության կորստի։ Իսկ քամուց պաշտպանության շնորհիվ խոսակցությունը փոխանցվում է առանց ֆոնային խանգարումների։ Խոսափողը ֆիքսվում է ճկուն ամրակի վրա։ Այն կարելի է պտտել տարբեր կողմեր, հեռացնել և մոտեցնել բերանին։ Համակարգչին միանալու մալուխն ունի գործվածքային հյուսվածք։ Պատյանը պաշտպանում է լարը ծալքերից և վնասվածքներից։