Skyworth 55X66H հեռուստացույցը հագեցած է UltraHD կետայնությամբ 55 դյույմանոց էկրանով։ Տեղային մթնեցման տեխնոլոգիայով Mini LED լուսադիոդային հետին լուսավորությունն ապահովում է պայծառության և կոնտրաստի ճշգրիտ կառավարում, խորը սև գույն։ Քվանտային կետերն ընդլայնում են գունային ընդգրկույթը, պահպանում երանգների մաքրությունն ու հագեցվածությունը՝ անկախ պայծառության մակարդակից։ Dolby Vision, HDR10, HDR10+ և HLG տեխնոլոգիաները բարձրացնում են դետալիզացիան մուգ և լուսավոր հատվածներում։ Ուլտրամատ ծածկույթով ADS մատրիցը երաշխավորում է հարմարավետ դիտում առանց շողերի և անդրադարձումների՝ տարբեր անկյուններից։ Կապույտ լույսի զտման Low Blue Light ռեժիմը և թարթման ճնշման տեխնոլոգիան նվազեցնում են աչքերի ծանրաբեռնվածությունը։ Օպտիկական թաղանթների երեք շերտերը բարձրացնում են յուրաքանչյուր տարրի հստակությունը և երանգների հագեցվածությունը։ Տառատեսակի մեծացման ու հաստացման գործառույթը, ինչպես նաև գունային փոխանցման շտկումը ինտերֆեյսը դարձնում են հարմար ցանկացած տարիքի օգտատերերի համար։ Android 14 ՕՀ-ի ղեկավարմամբ գործող Smart TV հարթակը հնարավորություն է տալիս դիտել հեռուստաալիքներ և տարատեսակ բովանդակություն Okko, Premier, Ivi, Wink, Rutube և այլ հավելվածներում։ Skyworth 55X66H հեռուստացույցը ինտերնետ ցանցին միացնելու համար նախատեսված են Ethernet միակցիչ և Wi-Fi 2.4/5 GHz անլար երկհաճախական մոդուլ։ Google վիրտուալ օգնականը հեշտացնում է կառավարումն ու տեղեկատվության որոնումը ձայնային հրամանների միջոցով։ 20 W հզորությամբ երկու բարձրախոսով և Dolby տեխնոլոգիաների աջակցությամբ ակուստիկ համակարգը ձևավորում է ծավալային մաքուր ձայն։