Polaris PSF 1240 օդափոխիչն ունի մտածված կառուցվածք, որի շնորհիվ այն հավաքելու համար լրացուցիչ գործիքներ չեն պահանջվում։ Այս մոդելի առանձնահատկությունը հատուկ աերոդինամիկ թիակներով թևանիվն է, որը ստեղծում է կայուն օդային հոսք։ Ընդ որում, սարքի աղմուկի մակարդակը առավելագույն արագության դեպքում չի գերազանցում 54 dB-ը, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Առկա է օդային հոսքի երեք արագություն, օդի հոսքի ուղղությունը կարգավորելու հնարավորություն և թեքության աստիճանական կարգավորում, որպեսզի կարողանաք ընտրել շահագործման առավել հարմարավետ պայմանները։
Polaris PSF 1240 օդափոխիչի թիակները գտնվում են խաչաձև ճաղավանդակի ետևում, որպեսզի սենյակում գտնվողներից ոչ ոք չվնասվի դրանց պտտվելուց։ Սարքի բարձրությունը կարգավորվում է մինչև 125 սմ, իսկ սարքի «գլուխը» կարող է պտտվել 90 աստիճանով ավտոմատ շրջադարձով։ Օդափոխիչը տեղադրված է 67x67 սմ չափսերով կայուն խաչաձև հիմքի վրա։ Սարքի էներգասպառման հզորությունը չի գերազանցում 55 W-ը, ինչը վկայում է դրա խնայողական աշխատանքի մասին։