300 W հզորությամբ Panasonic SC-UX100EE-K տնային աուդիոհամակարգը վերարտադրում է աուդիոֆայլեր CD սկավառակներից, արտաքին կրիչներից և Bluetooth-ով միացված շարժական սարքերից։ Դրանցից նաև MAX Juke App հավելվածի միջոցով կարելի է կառավարել այն՝ ստեղծել միքսեր, ձայնագրել կոմպոզիցիաներ, ընտրել կարգավորումներ։ Երկշերտ համակարգերում օգտագործման համար օպտիմիզացված բարձրախոսների և բարձրախոսի ընդլայնված դիմային մասի շնորհիվ ստացվում է հիանալի ծավալային ձայն՝ լայն դինամիկ տիրույթով և խորը բասերով, առանց թրթռման և ռեզոնանսի։
Panasonic SC-UX100EE-K էկվալայզերն ունի մի քանի նախադրվածքներ, որոնք ավելի հաճելի են դարձնում տարբեր ժանրերի երաժշտության ունկնդրումը։ Առկա է նույնիսկ հատուկ ռեժիմ սպորտային հաղորդումներ դիտելու համար, երբ աուդիոհամակարգը միացված է հեռուստացույցին։