Ձեր առջև է յուրահատուկ և ոճային DeLonghi CTJ 2103.BK տոստերը, որը կարող է հպարտանալ կորպուսի ինքնատիպ կատարմամբ։ Մոդելն ունի սև և փայլուն կորպուս, որի խստությունն ու մինիմալիզմը լրացված են DeLonghi ընկերության քրոմապատ լոգոտիպով։
DeLonghi CTJ 2103.BK սարքը հագեցած է ռետինապատ ոտքերով, որոնք ապահովում են սարքի առավելագույն կայունությունը ցանկացած մակերեսի վրա։ Մոդելն աչքի է ընկնում կոմպակտությամբ, ինչի շնորհիվ այն չի զբաղեցնի Ձեր խոհանոցային կահույքի աշխատանքային մակերեսի ազատ տարածքը։ Բովման մեկ ցիկլի ընթացքում Դուք կկարողանաք ստանալ երկու կարմրաթուշ և խրթխրթան տոստ։ Դա պայմանավորված է նրանով, որ կորպուսը հագեցած է տոստերի երկու բաժանմունքով։ Քանի որ առկա է միակողմանի բովման գործառույթ, Դուք կարող եք վայելել մի կողմից խրթխրթան, իսկ մյուս կողմից փափուկ տոստեր։ Օգտագործեք տաքացման տարբերակը, երբ ցանկանում եք պարզապես տաքացնել հացը, որպեսզի դրա վրա կարագը հալչի։ Հալեցման տարբերակը պետք կգա այն դեպքերում, եթե Դուք հացը պահում եք Ձեր սառնարանի սառցախցիկում։