DeLonghi CTJ 2103.W տոստերն ունի ավտոմատ կենտրոնադրման գործառույթ, որի շնորհիվ հացի յուրաքանչյուր կտոր հավասարաչափ բովվում է երկու կողմից։ Հատուկ ճաղացանցի օգնությամբ հնարավորություն կունենաք տաքացնել նախաճաշի բուլկիները։
Օգտվելով հատուկ անջատիչից՝ կարող եք ինքնուրույն սահմանել տոստերի բովման հինգ աստիճաններից մեկը։ DeLonghi CTJ 2103.W մոդելն ի վիճակի է բովել նույնիսկ հացի փոքր կտորները, քանի որ դրանում նախատեսված է բարձրացման գործառույթ։ Փշրանքների հատուկ սկուտեղը զգալիորեն կհեշտացնի սարքի հետագա մաքրումը։ Իսկ ավտոմատ անջատման գործառույթը կդադարեցնի տոստերի աշխատանքը, հենց որ ավարտվի պատրաստման գործընթացը։