LG UltraGear 27GX700A-B մոնիտորը 26.5 դյույմանոց OLED վահանակով, 1500 նիտ պայծառությամբ և Primary RGB Tandem տեխնոլոգիայով ապահովում է հստակ, կոնտրաստային պատկեր լուսավորության տարբեր պայմաններում։ DisplayHDR և True Black 500 ստանդարտները երաշխավորում են խորը սև գույն, բարձր մանրամասնություն բաց և մուգ տեսարաններում։ 280 Հց թարմացման հաճախականության և 0.03 մվ արձագանքման ժամանակի շնորհիվ բացառվում են արտեֆակտները և կադրերի ուշացումները դինամիկ բովանդակություն ցուցադրելիս։ Փայլատ մակերեսը կանխում է շողարձակումը և անդրադարձումները։
LG UltraGear 27GX700A-B մոնիտորում ներդրված են DisplayPort և HDMI տեսամիակցիչներ։ Ծայրամասային սարքերը միացնելու համար նախատեսված է 2 USB միացք։ Black Stabilizer գործառույթը բարելավում է դետալների տեսանելիությունը մութ տեսարաններում։ Վիրտուալ նշանառությունը բարձրացնում է կրակոցների արագությունն ու ճշգրտությունը։ LG Switch հավելվածն առաջարկում է գործառույթներ պատկերի պարամետրերը կարգավորելու, աշխատանքային ռեժիմները փոխարկելու, էկրանը բաժանելու համար։ Մոնիտորի հենակն ապահովում է թեքության անկյան կարգավորում, պտույտ ձախ/աջ, բարձրության փոփոխություն և դիմանկարային կողմնորոշման ռեժիմի փոխարկում։