FIIO JM21 Hi-Fi նվագարկիչը պատրաստված է բաց կապույտ գույնի իրանով՝ մոխրագույն տարրերով։ 384 կՀց հաճախականությամբ 32 բիթանոց կրկնակի Hi-Res ԹԱՓ CS43198-ն ապահովում է հզոր և մանրամասն ձայն։ Ներկառուցված ուժեղարարն ապահովում է 700 մՎտ հզորությամբ ազդանշան։ Այն թույլ է տալիս նվագարկչին միացնել բարձր դիմադրությամբ ականջակալներ՝ առանց ձայնի որակի նվազման։
FIIO JM21 Hi-Fi նվագարկիչը հագեցած է 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ Մոդելն աջակցում է նաև մինչև 2 ՏԲ SD քարտեր։ Ականջակալների միացման համար կարելի է օգտագործել jack 3.5/4.4 մմ, Coaxial և USB Type-C լարային ինտերֆեյսները։ Մոդելն աջակցում է նաև անլար կապ Bluetooth-ի միջոցով։ Նվագարկիչը հագեցած է 4.7-դյույմանոց սենսորային էկրանով՝ 1334x750 պիքսել կետայնությամբ։ Կառավարումն իրականացվում է կոճակների միջոցով։ Մարտկոցի տարողությունը բավարարում է մինչև 12.5 ժամ անընդմեջ երաժշտություն լսելու համար։ Նվագարկչի իրանը համակցված է՝ պատրաստված մետաղից և պլաստիկից։ Կոմպակտ չափսերը և նվազագույն քաշը թույլ են տալիս սարքը կրել գրպանում։