Երկնագույն Hi-Fi նվագարկիչ FIIO JM21-ը հագեցած է կրկնակի CS43198 ԹԱՓ-ով՝ 32 բիթ կարգայնությամբ և 384 կՀց հաճախականությամբ։ Սա ապահովում է մաքուր և դետալավորված ձայն։ Ներկառուցված ուժեղարարը թույլ է տալիս միացնել բարձր դիմադրությամբ ականջակալներ՝ առանց ձայնի որակի նվազման։ Նվագարկիչը հագեցած է 64 Գբ ներկառուցված հիշողությամբ։ Այն կարելի է ընդլայնել ևս 2 Տբ-ով՝ համապատասխան բնիկի մեջ հիշողության քարտ տեղադրելով։ Սարքի կորպուսը պատրաստված է մետաղի և պլաստիկի համադրությունից։ Մոդելը կշռում է ընդամենը 156 գ, ուստի այն հարմար է ձեզ հետ կրելու համար։
Hi-Fi նվագարկիչ FIIO JM21-ը հագեցած է Bluetooth մոդուլով՝ ականջակալների անլար միացման համար։ Առկա են նաև USB Type-C, jack 3.5/4.4 մմ և Coaxial միակցիչներ՝ արտաքին սարքեր և լարային ականջակալներ միացնելու համար։ 4.7 դյույմ անկյունագծով, 1334x750 պիքսել թույլատրությամբ և սենսորային կառավարմամբ էկրանը թույլ է տալիս կարգավորել աուդիոյի վերարտադրման պարամետրերը։ Ներկառուցված մարտկոցն ապահովում է նվագարկչի մինչև 16 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման։