Սպիտակ գույնի Scarlett SC-SF111B24 օդափոխիչն ունի խաչաձև մետաղական հիմք, որն ապահովում է դրա կայունությունը հատակին կամ սեղանին։ Հարմարավետ հովացում ապահովելու համար օդափոխիչն ունի արագության 3 ռեժիմ։ Ցանկալին կարելի է ընտրել սարքի իրանի վրայի կոճակների օգնությամբ։ Թիակների առավելագույն արագությամբ պտտվելու դեպքում աղմուկի մակարդակը չի գերազանցում 52 դԲ-ը, ինչը համարժեք է սովորական խոսակցության աղմուկին։
Scarlett SC-SF111B24 օդափոխիչն ունի 1 ժամվա թայմեր, ինչը թույլ կտա սահմանել դրա աշխատանքի ժամանակը և ավտոմատ անջատել այն։ Աջակցվում է թեքության կարգավորում 30°-ով և սարքի իրանի ավտոմատ պտույտ 90°-ով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի զով օդն ուղղել ցանկալի ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է կարգավորել օդափոխիչի բարձրությունը 1.25 մ սահմաններում։ Սարքի անվտանգ շահագործման համար նախատեսված է պաշտպանիչ ցանց, որը ծածկում է թիակները։