Սև գույնի, 43" անկյունագծով Leff 43F240T հեռուստացույցը հարմար է մինչև 20 մ² մակերեսով սենյակներում տեղադրելու համար։ DVB-C, DVB-T2 թյուներների միջոցով դրանով կարելի է դիտել 20 հիմնական ալիք։ Մոդելին կոմպոզիտային mini AV-ի միջոցով միանում են թվային հեռուստապրիստավկաներ և անալոգային սարքեր։ Դրանք կարող են լինել խաղային կոնսոլներ, տեսախցիկներ, հին նմուշի պրոյեկտորներ։ Հեռուստացույցն ապահովում է նաև CAM մոդուլների հետ աշխատանք։ Դրանք հասանելիություն են ապահովում մալուխային և արբանյակային հեռուստատեսությանը։ USB 2.0 Type-A պորտի մեջ տեղադրվում է ֆլեշ կրիչ՝ տեսանյութեր, լուսանկարներ արտածելու համար։ S/PDIF աուդիո միակցիչն անհրաժեշտ է արտաքին աուդիոհամակարգեր, այդ թվում՝ տնային կինոթատրոն միացնելու համար։
Leff 43F240T հեռուստացույցը համալրված է 24 Վտ հզորությամբ աուդիոհամակարգով՝ Dolby Digital աջակցությամբ։ Բարձրախոսները վերարտադրում են 5.1 ձևաչափի ծավալային տարածական ձայն։ Այն ստեղծում է կինոթատրոնում հնչողության էֆեկտ։ TimeShift ֆունկցիան թույլ է տալիս դադարեցնել հաղորդումը և ավելի ուշ վերսկսել դիտումը։