Երկնագույն պլաստիկե իրանով Blackview Tab 13 LTE պլանշետն ունի 8 միջուկանի MediaTek Helio G85 պրոցեսոր և 6 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Սարքակազմը բացառում է հապաղումները հավելվածների բեռնման և պատուհանների միջև նավարկության ժամանակ։ 10.1 դյույմ անկյունագծով էկրանը պաշտպանված է հատուկ ծածկույթով, որը կանխում է վնասվածքների առաջացումը։ 1920x1200 պիքսել կետայնությունը երաշխավորում է հեռավոր օբյեկտների և ամենափոքր տարրերի հստակությունը։
Blackview Tab 13 LTE պլանշետը հագեցած է 2 մոդուլով և լուսարձակով տեսախցիկով, որը բարելավում է պայծառությունը թույլ արտաքին լուսավորության դեպքում։ 7280 մԱժ տարողությամբ մարտկոցի էներգիան բավարար է 16 ժամ երգեր լսելու համար։ Օգտատիրոջ ինքնության նույնականացումն իրականացվում է դեմքի գծերով։ Տվյալների պահպանման համար հատկացված է 128 ԳԲ։