HUAWEI MatePad Air Wi-Fi պլանշետն ունի 11.5 դյույմ անկյունագծով և 144 Հց թարմացման հաճախականությամբ անշրջանակ IPS էկրան։ Դրա կոնֆիգուրացիան ապահովում է արտադրողականություն պրոֆեսիոնալ մակարդակով։
Մետաղական կորպուսի հաստությունը կազմում է ընդամենը 6.4 մմ, իսկ կշռում է այն 508 գ։ Դա նշանակում է, որ պլանշետը ստեղծված է թեթև ճամփորդելու համար։ Գրասենյակի նման աշխատելու անհրաժեշտության դեպքում դուք կարող եք դրան ամրացնել հավաքածուի մեջ նախատեսված ստեղնաշարը։ 105° դիտման անկյունով 8 Մպ լայնանկյուն դիմային տեսախցիկն աջակցում է FollowCam գործառույթը, ինչը թույլ է տալիս սեփականատիրոջը միշտ մնալ կադրի կենտրոնում նույնիսկ շարժման ընթացքում։ Նշումների արագ ստեղծման համար ծառայում է «Բլոկնոտ» հավելվածը և ձեռագիր տեքստը տպագրի վերածելու հնարավորությունը։