Օդափոխիչ SOLOVE Tower Fan F9-ն ունակ է ստեղծել օդի հզոր հոսք և զովության զգացողություն։ Մոդելի ուշագրավ առանձնահատկությունը մարտկոցից ինքնավար աշխատանքն է, ինչը բացառում է էլեկտրացանցին միանալու անհրաժեշտությունը։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարար է օդափոխիչի 6 ժամ աշխատանքի համար՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության։
SOLOVE Tower Fan F9 օդափոխիչը հագեցած է օդի հոսքի ինտենսիվությունը կարգավորելու արագության երեք ռեժիմով, որոնք կառավարվում են կորպուսի վրայի կոճակով։ 35 դԲ աղմուկի մակարդակը երաշխավորում է հարմարավետ օգտագործում նույնիսկ հանգստի ժամանակ։ «Իոնացում» գործառույթը բացասական լիցքավորված իոնների ձևավորման հաշվին օդը դարձնում է մաքուր և թարմ։ «Քամու էմուլյացիա» ռեժիմն ակտիվացնում է օդի արագության հերթագայական փոփոխության 3-վայրկյանանոց ցիկլ, ինչը ստեղծում է իրական քամու զգացողություն։ Կորպուսի պտույտը դեպի ձախ և աջ 45°-ով օգնում է հավասարաչափ բաշխել օդը սենյակի տարածքում։ Հանովի ճաղավանդակը հեշտացնում է ներքին բաղադրիչների մաքրումը փոշուց։