Centek CT-5003 օդափոխիչը կդառնա ձեր փրկությունը տարվա շոգ եղանակին, երբ յուրաքանչյուրս երազում ենք զովացնող քամու մասին։ Ներկայացված մոդելն անհրաժեշտ է տեղադրել սեղանին, ընդ որում փոքր չափսերի շնորհիվ այն շատ տեղ չի զբաղեցնի դրա վրա։ Իրանի գեղեցիկ մանուշակագույն-սպիտակ ձևավորումը թույլ կտա այս սարքին դառնալ սենյակի իսկական զարդ, որին կգամվեն բոլոր հայացքները։ Օդափոխիչի հզորությունը, որը հավասար է 20 Վտ-ի, լիովին բավարար է բավականին ուժեղ օդային հոսք ստեղծելու համար։
Centek CT-5003 օդափոխիչն ունի երկու արագություն, ընտրությունը կատարվում է հետևի մասում գտնվող պտտվող կարգավորիչի միջոցով։ Տվյալ մոդելի թիակների տրամագիծը կազմում է 155 մմ։ Օդափոխիչի իրանը պատրաստված է պլաստիկից, ինչի շնորհիվ այն հեշտ է մաքրել։ Ցանցային լարի երկարությունը, որը կազմում է 1.8 մ, բավարար է սարքը սեղանին՝ էլեկտրական վարդակից հեռավորության վրա օպտիմալ տեղադրելու համար։ Նախատեսված է սարքի ամրացման երկու տարբերակ՝ տակդիրի օգնությամբ և հուսալի ամրակի (լվացքասեղմակի) միջոցով։