256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ Samsung Galaxy A18 սմարթֆոնն արտածում է տվյալները 2340x1080 պիքսել թույլատրությամբ 6.7 դյույմանոց էկրանին։ Super AMOLED մատրիցը երաշխավորում է ոչ միայն երանգների հագեցվածություն, այլև պատկերի հստակություն պայծառ արևի լույսի պայմաններում։ 90 Հց թարմացման հաճախականությունը կանխում է հապաղումները դինամիկ տեսարանների փոփոխման ժամանակ։ 8 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողությունն ապահովում է հավելվածների արագ բեռնում և սահուն նավարկում պատուհանների միջև։
Samsung Galaxy A18-ը համալրված է 3 մոդուլով և 50 Մպ մատրիցի թույլատրությամբ հետևի տեսախցիկով։ Թույլ արտաքին լուսավորության պայմաններում վառ կադրեր ստեղծել հնարավորություն են տալիս լուսադիոդային բռնկիչը և գիշերային ռեժիմը։ Ինտեգրված ԱԲ ալգորիթմներով գործառույթը վերլուծում է արտաքին պայմանները և ընտրում լուսանկարի հստակությունն ու կոնտրաստայնությունը։ 5000 մԱժ տարողությամբ մարտկոցի էներգիան բավարար է տեսանյութերի 18-ժամյա դիտման համար։ Ինքնության նույնականացումն իրականացվում է դեմքի գծերով և մատնահետքով։